Ուկրաինան «ռուսական սպառնալիքը զսպելու մատչելի միջոց է»․ Նիդերլանդների ՊՆ ղեկավար

Ուկրաինան «ռուսական սպառնալիքը զսպելու մատչելի միջոց է»․ Նիդերլանդների ՊՆ ղեկավար

Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային օգնելը «ռուսական սպառնալիքը» զսպելու մատչելի միջոց է, ասել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը՝ ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում։

«Ուկրաինային աջակցելը շատ էժան միջոց է համոզվելու, որ Մոսկվան վտանգ չի ներկայացնում ՆԱՏՕ-ի համար»,-նրա խոսքերը մեջբերում է Anadolu-ն։

Ռազմական գերատեսչության ղեկավարը նաև կասկած է հայտնել, որ արևմտյան երկրները կշարունակեն օգնել Կիևին երկարաժամկետ հեռանկարում, քանի որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինայի զինված ուժերին օգնությունը՝ ներամերիկյան խնդիրների ֆոնին։

«Այնուամենայնիվ, Ուկրաինային աջակցությունը կենսականորեն կարևոր է», - եզրափակել է Օլոնգրենը: