Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը մեկ օրում աճել է 9,2 հազարով

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը մեկ օրում աճել է 9,2 հազարով

Կորոնավիրուսով հիվանդների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 9200-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 272 043 մարդ։ Մեկ օրում մահացել է 119 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 2537 մարդ։ Մեկ օրում ապաքինվածների թիվը կազմում է 4940 մարդ, իսկ ընդհանուր առմամբ առողջացածների թիվը կազմում է 63 166 մարդ։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ի դրությամբ կորոնավիուսով վարակվածների թիվն աշխարհում կազմում է 4 628 729 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 308 645 մարդ, առողջացածներինը՝ 759 589 մարդ։