Խնդրել է Պուտինին

Խնդրել է Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Էրդողանը հիշեցրել է, որ Կերչյան բախումից հետո ինքը հեռախոսազրույցներ է ունեցել ինչպես Պուտինի, այնպես էլ Պորոշենկոյի հետ։ «Որքան ես տեղյակ եմ, հիմա դեպքի քննություն է ընթանում եւ հետաքննության ավարտից հետո որոշում կկայացվի»,- մանրամասնել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը նաեւ նկատել է, որ այս պայմաններում Թուրքիան կարող է միայն խնդրել եւ ոչինչ ավելին։