Սանկցիաներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի

Սանկցիաներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի

Լիտվան սանկցիաներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի, ի պատասխան Կերչի նեղուցում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բախման։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է իր ուկրաինացի գործընկեր Պետրո Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ, որ միջազգային կազմակերպությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել դեպքից հետո, սակայն Վիլնյուսը սահմանել է իր ազգային սանկցիաներն ընդդեմ Մոսկվայի ի պատասխան այդ միջադեպի։