Սեքսուալ ոտնձգությունները եւ խորհրդային կինոն

Սեքսուալ ոտնձգությունները եւ խորհրդային կինոն

Նատալյա Վարլեյը, ով հայտնի է որպես Նինայի դերասանուհին խորհրդային կինոարվեստի դասական «Կովկասի գերուհի» ֆիլմից, իր ինքնակենսագրական գրքում գրել է, որ սեքսուալ ոտնձգության է ենթարկել հայտնի ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից։ Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն»։ Ինքնակենսագրական գրքում ներկայացվում է բավական հետաքրքիր մի դրվագ։ Այսպես, Ալեքսանդր Դեմյանենկոյի կամ որ նույնն է Շուրիկի տարեդարձի բանկետից հետո Գայդայը առաջարկել է Վարլեյին ուղեկցել հյուրանոց եւ երբ հասել են դերասանուհու համարի մուտքին, նա մտել է սենյակ։ Որոշ ժամանակ խոսել են նկարահանումներից, նույնիսկ սենյակ է մտել Գայդայի կինը եւ կարճ ժամանակ անց դուրս եկել։ Իսկ երբ Գայդայը գնալիս է եղել, ցանկացել է համբուրել Վարլեյին, սակայն նա կարողացել է ինքնապաշտպանվել ու դուրս է շպրտել ռեժիսորին իր սենյակից։ Այս դեպքից հետո Գայդայը Վարլեյին ասել է, որ նրա դերի ձայնային մասը այլ դերասանուհի է կատարելու։