Կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչությանը նախապատրաստել խաղաղությանը

Կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչությանը նախապատրաստել խաղաղությանը

Միլանում ԵՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդարացի եւ ամուր լուծման հասնելու համար։ Այս մասին կարդում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ։ Հայտարարության տեքստում նշված է, որ համանախագահող երկրները ողջունել են շփման գծում լարվածության նկատելի թուլացումը եւ հրադադարի ռեժիմի խախռումնեի նվազումը։ «Համանախագահները խնդրել են կողմերին շարունակել իրականացնել ձեռք բերված համաձայնությունները եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար»։ Համանախագահները նաեւ հույս են հայտնել, որ մոտ ապագայում կվերսկսվի ինտենսիվ երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, որոնք կունենան կոնկրետ արդյունքներ, հակամարտության արդարացի եւ ամուր լուծմանն աջակցելու համար։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները իրենց պատրաստակամությունն են հայտնել ինտենսիվորեն շարունակել աշխատանքը խաղաղ կարգավորմանն առակցելու եւ լարվածությունը հետագայում եւս թուլացնելու համար։ Նրանք կհանդիպեն հաջորդ տարեսկզբին ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ։