Նախկին նախագահի տիկնոջը զրկել են վարորդական իրավունքից

Նախկին նախագահի տիկնոջը զրկել են վարորդական իրավունքից

Գերմանիայում այդ երկրի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի տիկնոջը՝ Բեթինային զրկել են վարորդական իրավունքից այն բանից համար, որ նա հարբած նստել է մեքենայի ղեկին։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Հաղորդվում է, որ նախկին առաջին տիկինը նույնիսկ ավտովթարի է ենթարկվել Ներքին Սաքսոնիայի երկրամասի Բուրգվեդել քաղաքում։ Ըստ իրավապահների, Բեթինա Վուլֆը հարվածել էր ծառին, որից հետո էլ դեպքի վայր ժամանակ իրավապահները կասկածել էին նրա սթափությանը։ Ալկոհոլային թեստն էլ պարզել է, որ նրա մոտ ալկոհոլի առկայությունը գերազանցում է 2 պրոմիլ թույլատրելի շեմը։ Արդյունքում Բեթինա Վուլֆը առաջիկա 11 ամիսներին չի կարողանա նստել ղեկին։