Ավտոբուսում ուղևորից հափշտակել է 347 հազար դրամ

Ավտոբուսում  ուղևորից հափշտակել է 347 հազար դրամ

 Երևան քաղաքի դատարանում այսօր շատ են կենցաղային գողությունների ու հափշտակությունների գործերով դատեր։

Այսօր նշանակված դատական նիստում Հարություն Նազարեթյանի դատաքննությունն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ․ հունիսի 20-ին Երևան քաղաքի Մաշտոց և Ամիրյան փողոցների հատման կետում գտնվող կանգառից նստել է թիվ 27 երթուղային ավտոբուսը, նկատել է Րաֆֆի Գալեճյանին, ու հագին եղած տաբատի հետևի գրպանից դուրս եկած է եղել դրամապանակը և այն հափշտակելու դիտավորությամբ՝ հանել է վերջինիս գրպանից և կանգառում իջնելով ավտոբուսից՝ հեռացել է՝ Ր․ Գալեճյանին պատճառելով 347․054 ՀՀ դրամին համարժեք 720 ԱՄՆ դոլարի և 80,000 ՀՀ դրամի՝ զգալի չափերի ընդհանուր 427․054 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նույն դատարանում Վահագ Պետրոսյանի դատաքննությունն է, նրան մեղադրանք է առաջադրվել 08.11.2018թ. ժամը 13::30-ի սահմաններում ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Երևան քաղաքի «Հանդիպում» կոչվող կամրջի վրա Կարինե Ասրյանի ձեռքին եղած դրամապանակը հափշտակելու համար, որի մեջ եղել է 63.000 ՀՀ դրամ, այցեքարտեր, դեղատոմս և դիմել է փախուստի՝ Կ.Ասրյանին պատճառելով զգալի չափի՝ 71.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նույն դատարանում նշանակված է նաև Արմեն Ահարոնյանի դատը, նրանմեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ նոյեմբերի 6-ին փորձել է գաղտնի հափշտակել ,ինչպես մեղադրական եզրակացության մեջ է նշված, զգալի չափի՝ 13․900 ՀՀ դրամ արժողությա,ն տղամարդու բլուզ։