Ինքնաբացարկի ևս 3 միջնորդություն

Ինքնաբացարկի ևս 3 միջնորդություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատարանը որոշեց մերժել Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները:

Քիչ առաջ նման միջնորդություն ներկայացրեց նաև տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ կասկածի տակ դնելով Դանիելյանի անաչառությունը: Եվս 2 միջնորդություն ներկայացրին Քոչարյանի պաշտպանները: Ելույթ ունեցավ Ֆրանսիայից ժամանած փաստաբան Սևակ Թորոսյանը: