Վերցնելու եմ մանդատս. Վաղարշակ Հակոբյան

Վերցնելու եմ մանդատս. Վաղարշակ Հակոբյան

ԱԺ գնալու վերջնական անվանացանկը դեռ չենք հաստատել Hraparak-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: 
ՀՀ սփյուռքի նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանից հետաքրքվեցինք՝ գնալու է ԱԺ. Հակոբյանը պատասխանեց.  « Այո, վերցնելու եմ մանդատս»։
Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար  Լիլիթ Ստեփանյանն էլ  իր հանդիպումներում պարբերաբար հայտարարում էր, որ գնալու է ԱԺ: 
Մեր տեղեկություններով՝ Կոտայքից 4 պատգամավորներն են՝ Սասուն Միքայելյանը, Վաղարշակ Հակոբյանը, Լիլիթ Ստեփանյանը եւ Վահե Հովհաննիսյանը:   
Հիշեցնենք, որ  ԱԺ արտահերթ ընտրություններում թիվ 10 ընտրատարածքը ընգրկող  8 թեկնածուներից Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ստացել է  20 934 քվե,   ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետը  Արման Բոշյանը՝  2193 քվե,      «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչ՝  Վահե Հովհաննիսյանը՝ 6400,   ՀՀ սփյուքի նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը՝  4033 քվե, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ 31 739 քվե,   Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար  Լիլիթ Ստեփանյանը՝ 3857 քվե,  Գոհար Մամիկոնյանը՝ 1323 քվե, Գեւորգ Աբգարյանը՝ 2418: Կոտայքում Իմ «քայլ»-ը կունենա 4 մանդատ: