Տարվա արտահոսքը․ համացանցում է հայտնվել «Բարբի» ֆիլմի առաջին թիզերը

Տարվա արտահոսքը․ համացանցում է հայտնվել «Բարբի» ֆիլմի առաջին թիզերը

Համացանցում է հայտնվել երկար սպասված «Բարբի» ֆիլմի թիզերը՝ Մարգո Ռոբիի և Ռայան Գոսլինգի մասնակցությամբ, որն արդեն ցուցադրվում է կինոթատրոններում՝ «Ավատար․ Ջրի ճանապարհը» ֆիլմի ցուցադրությունից առաջ: 

Թեև «Բարբի»-ի առաջին թիզերը դեռևս պաշտոնապես չի թողարկվել ամբողջ աշխարհում, որոշ երկրպագուներ առաջին անգամ դիտել են այն կինոթատրոններում և տարածել նկարահանածը համացանցում: Դատելով նրանց արձագանքներից՝ Գրետա Գերվիգի ֆիլմն անկասկած արժե դիտել:

Համաշխարհային պրեմիերան կկայանա 2023 թվականի հուլիսի 21-ին։