Զբոսանքի է տարել շանը եւ հայտնաբերել դինոզավրի կմախք

Զբոսանքի է տարել շանը եւ հայտնաբերել դինոզավրի կմախք

Բրիտանացի 54-ամյա Յոն Գոփսիլը, Սոմերսեթի կոմսությունից, իր շանը զբոսանքի է տարած եղել, երբ հայտնաբերել է յուրայի երկրաբանական ժամանակաշրջանին պատկանող իխտիոզավրի կմախք։ Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը։ Կմախքը ունի 1,6 մետր երկարություն եւ առանց գանքի է։ Նա տեղեկացրել է գտածոյի մասին տեղի գիտական կազմակերպությանը, սակայն դեռեւս պատասխան չի ստացվել։ Յոն Գոփսիլը նախկինում էլ նման հայտնաբերումներ արել է։