Պուտինի դեմ մահափորձ են կատարել (տեսանյութ)

Պուտինի դեմ մահափորձ են կատարել (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության ղեկավարի նստավայրի՝ Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման փորձի պահին Կրեմլում չի եղել։  Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պուտինն այսօր աշխատում է մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում գտնվող նստավայրում։ Պեսկովի խոսքով՝ միջադեպից հետո նախագահի ժամանակացույցը չի փոխվի։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կիևը փորձել է հարվածներ հասցնել երկու անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ 

Մարդիկ չեն տուժել, շենքերին նյութական վնաս չի պատճառվել։ Կրեմլը կատարվածը գնահատել է որպես «պլանավորված ահաբեկչություն» և նախագահի դեմ մահափորձ։

Մանրամասն՝ տեսանյութում