Փողոցում սպանել է երկու կնոջ

Փողոցում սպանել է երկու կնոջ

Մեծ Բրիտանիայի հարավում տղամարդը երկու կնոջ սպանել է հենց փողոցում, եւ եւս մեկ անցորդի էլ դանակահարել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Դեպքը տեղի է ունեցել Քրոլի-Դաուն քաղաքում, Արեւմտյան Սասեքսի կոմսությունում։

Դաժան արարքի կատարողը եղել է տեղի բնակիչ։ Վերջինս վնասազերծվել եւ ձերբակալվել է տեղում։ Իրավապահները հայտարարել են, որ բնակչության համար վախենալու առիթ չկա։ Միաժամանակ նաեւ հաղորդվում է, որ մարդասպանն իր զոհերին չի ճանաչել։