Նախկին վարչապետի դեմ ցուցմունք է տվել նրա նախկին խորհրդականը

Նախկին վարչապետի դեմ ցուցմունք է տվել նրա նախկին խորհրդականը

Իսրայելի նախկին վարչապետ Բինիամին Նեթանյահուի դեմ ցուցմունք է տվել նրա նախկին խորհրդական եւ նախկին խոսնակ Նիր Հեֆեցը։ Նշենք, որ Հեֆեցը ներգրավված է որպես վկա Նեթանյահուի դեմ հարուցված գործում, որի դատավարությունը մեկնարկել է այսօր Երուսաղեմի շրջանային դատարանում։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Համաձայն հրապարակման, Հեֆեցը հայտարարել է, որ Նեթանյահուն մտասեւեռված է եղել իր հանրային կերպարի հետ կապված հարցերի վրա։ Հիշեցնենք, որ Նեթանյահուն մեղադրվում է միանգամից երեք քրգործերի շրջանակներում, որոնք կապված են վստահության չարաշահման, խարդախության եւ կաշառակերության հետ։