Ադրբեջանական կողմը արդեն հենք է նախապատրաստում սահմանային հերթական լարվածության համար

Ադրբեջանական կողմը արդեն հենք է նախապատրաստում սահմանային հերթական լարվածության համար

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը դեռ չավարտված՝ ադրբեջանական կողմը արդեն հենք է նախապատրաստում սահմանային հերթական լարվածության համար: Րոպեներ առաջ իրենց ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց, թե իբրև հայկական կողմը Գեղարքունիքից կրակ է բացել Քարվաճառի իրենց դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ–ն արդեն ժխտել է այդ հայտարարությունը: Ի՞նչ է այս հաղորդագրությունը նշանակում, որ իրենց քիչ է Արցախը, որքան էլ Փաշինյանը խոստանա Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դրանից Ալիևը միայն ու միայն ոգևորվում է և ավելին ուզում: Նա հասկանում է, որ եթե հայկական կողմը պատրաստ է զենքի ուժի ներքո գնալ զիջումների, ապա դա հարցերի լուծման գլխավոր միջոցն է դառնում Բաքվի վարչակարգի համար: Եռակողմ հանդիպումից հետո Միշելի խոսքի մեջ որևէ խոսք չկար ուժի ու ուժի սպառնալիքի բացառման մասին»: