Էրդողանը խորհրդարան է ուղարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը

Էրդողանը խորհրդարան է ուղարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացման համար երկրի խորհրդարան է ուղարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Նշվում է, որ Էրդողանի ստորագրած արձանագրությունը, մասնավորապես, այսօր է ուղարկվել Թուրքիայի Ազգային մեծ ժողով։

Հիշեցնենք, որ Անկարայի նախապայմանների պատճառով Շվեդիայի անդամակցության հարցը ձգձվում է արդեն մի քանի ամիս։