Էրդողանի ինքնազգացողությունը ուղիղ եթերում վատացել է (տեսանյութ)

Էրդողանի ինքնազգացողությունը ուղիղ եթերում վատացել է (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է երեկ երեկոյան ուղիղ հեռարձակմամբ հարցազրույցի ժամանակ։

Նա մասնակցում էր Kanal 7-ի և Ulke TV-ի համատեղ հարցազրույցին, նշում են տեղական լրատվամիջոցները։
Թուրքիայի նախագահի ինքնազգացողության վատացման կադրերը հայտնվել են սոցիալական ցանցերում։ 
Էրդողանի վատանալու պատճառով հարցազրույցի հեռարձակումը 25 րոպե դադարեցվել է։ Եթեր վերադառնալուն պես Էրդողանն անդրադարձել է իր առողջական խնդիրներին։ 

«Ես ինտենսիվ քարոզարշավ էի անում երեկ ու այսօր։ Ստամոքսս սաստիկ մրսել է։ Երբեմն նման իրավիճակում ենք հայտնվում խիտ գրաֆիկի պատճառով։ Ես ներողություն եմ խնդրում ձեզանից ու հեռուստադիտողներից»,-ասել է Էրդողանը։ Եթեր վերադառնալուց հետո Էրդողանը խոսել է մոտ 12 րոպե․ հարցազրույցը նախատեսվածից շուտ ավարտվել է։

Մանրամասն՝ տեսանյութում