Ինչու՞ քաղաքապետարանի ՀՈԱԿ-ը 

Ինչու՞ քաղաքապետարանի ՀՈԱԿ-ը 

«Հրապարակը» պարբերաբար տարբեր կենդանասեր բնակիչների, նաև էնտուզիաստների՝ մեզ ներկայացրած պատմությունների հիման վրա անդրադարձել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ում տիրող վիճակին, աշխատաոճին և անգամ եզրակացրել, որ այս կազմակերպությունը  սպառնում է վերածվել նոր «Յունիագրաֆ»-ի։  

Դատելով նրանից, թե ինչպես են հիվանդ շների ձագերին 2-3 ժամ վանդակում պահում կիզիչ արևի տակ, փչացած կշեռքով կշռում՝ «աչքաչափով» նարկոզ տալուց առաջ և այլն։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ավագանու անդամներն էլ այս ընթացքում անսպասելի այցելել էին ՀՈԱԿ՝ ծանոթանալու շների ստերջացման ու պահման պայմաններին և գրեթե նույն բանն էին արձանագրել․ կարանտինի սենյակի բացակայություն, շները խցկված են վանդակների մեջ։ Նույն օրը ավագանու անդամների անկնկալ այցից դժգոհ՝ ՀՈԱԿ-ում ասուլիս հրավիրեցին և հայտարարեցին, որ «Լույսի» անդամները ամեն ինչ արել էին մեր հրապարակումները «հիմնավորելու» համար։ Եվ, առհասարակ, ինչ-որ անհասկանալի ակնարկներ էին անում ինչ-որ ուժերի մասին, որոնք, իբր, ահավոր նեղսրտել են այն բանից, որ քաղաքում թափառող կենդանիների ստերջացումը այդքան հոյակապ ընթացք ունի։

Եվ, ահա, նոր մեղադրանքներ՝ այս անգամ նույն ՀՈԱԿ-ում 2000  թվականից աշխատող և ընդամենը մեկ ամիս առաջ աշխատանքից ազատված շուն որսացող Գուրգեն Այվազյանից։ Վերջինս աշխատանքից դուրս է եկել իր պահած շների պատճառով։ Պատմեց, որ մի օր նկատել է գերմանական 3 հովվաշներից մեկն իրեն այնքան էլ լավ չի զգում։ Արյան անալիզ է տվել ՀՈԱԿ-ի լաբորատորիայում,  պատասխանը եղել է՝ լեյշմանիոզ։ Իսկ այս հիվադության դեպքում ՀՈԱԿ-ում կենդանիներին անմիջապես ուղարկում են քնեցման, իսկ հետո՝ այրման։  

«Միհրանը (ՀՈԱԿ-ի գլխավոր անասնաբույժը) զանգեց՝ շուտ արա, իջեցրու շանը ամենավատ լեյշմանիոզն է, տունը 2 հատ էլ ավչարկա ունեմ,9 հատ էլ՝ քոթոթ, թե՝ դա վարակիչ ա մոծակով։  Ու պարտադիր անալիզ ա հանձնվելու։ Նույնատիպ պատասխաններ եկան, սաղ դրական»։
Գուրգենը, որը հպարտությամբ ասում է, որ շներից ՀՈԱԿ-ի Միհրանից լավ է հասկանում, չգիտես ինչու կասկածել է։ Նաև  իրեն կասկածելի է թվացել, թե ինչու են նույն օրերին «տելեվիզորով հայտարարել»  որ մայրաքաղաքում լեյշմանիոզի համաճարակ կա։ Ինչևէ, Գուրգենը ՀՈԱԿ-ի անասնաբույժին չլսլեով ու նրանից թաքուն՝  իր շներից արյան թեստ է վերցնում հենց ՀՈԱԿ-ի բժշիկների միջոցով։ Այս անգամ թեստը բացասական պատասխան է ցույց տալիս։ Միհրանը նորից իրենն է պնդում,ա սում, որ իր համար վսռտահելի է միայն կլիինիկայում արվածը և երբ Գուրգենն ասում է,ո ր արեք՝ պատասխանում է, թե ամեն շան անալիզը 20-30 հազար դրամ է, հազար անգամ չի անելու։ Գուրգեն դիմում է  այլ կլինիկա, որտեղից գալիս է բացասական պատասխան( կլինիկաների «դրական» ու բացասական պատասխաններով եզրակցությունները լուսանակարահանված կան)։

Ապա Միհրանը, ըստ Գուրգենի, զանգում է ՍԱՊծ և հայտնում, որ այսինչ հասցեում՝ այսինչ մարդն ունի շներ, որոնց վերաբերյալ կան «դրական լեյշմանիոզով» պատասխաններ։ «Որ էդ շներին ոտնձնգում ա, որ չի տալի քնեցման։ Երբ գալիս են, ես իրենց տեսուչի ներկայությամբ շներիս տանում եմ լաբորատորիա, որովհետև եթե կինս տեսներ, որ տանում են քնեցման իրենց մի վնաս կտար»,-պատմեց Գուրգենը։ Այստեղից էլ պատասխանու  են, որ «Սևո», «Պեչատ» անունով շների մոտ չկա լեյշմանիոզ։ Փաստորեն, նույն անուն -ազգանունով փորձագետը՝ Միհրանի ուղարկած նմուշին տվել է դրական, Գուրգենին՝ բացասական։


Սրանից հետո, երբ Գուրգենը ասում է՝«Միհրան ջան, արի դու յան տուր իմ շներից», Գուրգենին առաջարկում են դիմում գրել և աշխատանքից ազատվել։ « Որովետև, որ էդ շուխուռն ընկավ կենդանասերների ականջը, Նունեն Մեհրաբյան չերեզով իմացել ա, զանգել ա կառավարություն, որ տան պայմաններում անօրինական տեստ ես արել ու հարցը գնաց, դիմումը գրի»,-պատմեց Գուրգենը։


Հարցին, թե ՀՈԱԿ-ի անասնաբույժի ինչի՞ն է պետք իրենից ազատվել, իր շներին «լեյշմանիոզ» ախտորոշումը դնել, Գուրգենը պատասանում է՝«Իրենց պետք չէ մի մարդ, որը շներից հասկանում ա»։


Նաև Գուրգենը տեղեկացնում է, որ  ՀՈԱԿ-ի գլխավոր անասբանույժը մի քանի անասնաբուժական կլինիկա ունի ու ակնարկում՝ միգուցե շահագրգռվա՞ծ է, որ մարդկանց մոտ խուճապ սկսվի և բոլոր իրենց շների արյունը հանձնեն լաբորատոր հետազոտության։


«Հրապարակը» պատրաստ էր լսել նաև ՀՈԱԿ-ի անասբույժին, սակայն նրա անձնական համարից պատասխանեցին, որ Միհրանը հեռախոսը թողել է կլինիկայում և կլինի երեկոյան 19-ին։ Խնդրեցինք կապ ահովոել ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ։ Պատախանող աղջիկն ասաց, որ չի կարող, քանի որ կլինիկան ոչ թե ՀՈԱԿ-ինն է, այլ Միհրանինը։ Քիչ հետո նա անձամբ զանգահարեց և պատասխանեց մեր հարցերին։

Միհրան Պերճիլազյանը նախ ինքը հարցրեց․« Մենք ի՞նչ շահ ունենք իր կենդանիներին քնեցնելու»։

Ասացինք, որ նույն հարցը մենք ենք տվել Գուրգենին և կա տեսակետ, որ նա ունենալով   կլինիկաներ, դեմ չէ, որ շնատերերի մոտ խուճապ սկսվի։ Պաստասխանն էլ՝ի՞նչ համաճարակ, ինչ բան, եթե 1000 շնից ընդամենը 8-ի մոտ է հայտնաբերվել։ 

Անալիզների տարբերությունների մասին ՀՈԱԿ-ի անասնաբույժը պարզաբանեց, որ խոսքը տարբեր կլինիկաների լաբորատորիաների մասին չէ, այլ նույն։«Հիմա՝ իր շների պատասխանները եկել են դրական՝ նույն ՍԱՊԾ ի լաբորատորիայի տված անալիզներով։Մենք առաջարկել ենք էդ կենդանիներին քնացնել, բայց արտաքին կլինիկական նշաններ էդ կենդանիները չունեն։ Հետո չեն համաձայնվել, կրկնակի անալիզի են ենթարկել նույն լաբորատորիայում և անալիզը եղել է բացասական։ Եվ հարցը պետք է ուղղել լաբորատորիային՝ ինչու է առաջին անգամ եկել դրական, երկրորդ անգամ՝ բացասական, որի հիման վրա մենք առաջարկել ենք, որ կենդանիները քնեցվեն»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է տեսթի արդյունքներին, ապա դրական նիշը ըստ Միհրանի նշանակում է 100 տոկոսանոց արդյունք, բայց բացասականը՝ ոչ։ «Դա տեսթի առանձնահատկությունն է, կարող եք ուրիշ մասնագետի էլ հարցնել»։

Ինչու՞ են Գուրգենին աշխատանքից ազատել, ասաց, որ որքանով տեղյակ է՝ շների հետ վատ վարվելու, իսկ հետո վրեժխնդիր լինելու։

Գուրգենն ասում է, որ իրեն չէր ների, եթե թողներ շներին տանեին քնեցման, ոչ էլ, եթե չպարզեր՝ իր շներն ունե՞ն լեյշմանիոզ, որովհետև միշտ վախով մտածել է, որ Սարի թաղում հարևանների երեխաներ կան, խաղում են շների հետ, բա որ հիվանդանան։