Կենդանասերները կհավաքվեն Կոմայգում, դժգոհ են անմարդկային վերաբերմունքից

Կենդանասերները կհավաքվեն Կոմայգում, դժգոհ են անմարդկային վերաբերմունքից

«Իմ կատուն» ֆեյսբուքյան էջի մասնակիցները, որոնք պարբերաբար բողոքում են կենդանիների հանդեպ անմարդկային վերաբերմունքից, այսօր Կոմայգում հավաքվելու են և որոշեն իրենց անելիքները։
Արմինե Համբարձումյան անուն-ազգանունով օգտատերը, մասնավորապես, տեղեկացրել է, որ երեկ  Երևանի քաղաքապետարանի դիմացի Մանկական այգիում հարվածել են և հայհոյել այգիում բնակվող շանը կերակրելու համար: 

Հունիսի 15–ին էլ Մանկական այգում բնակվող 4 շներից մեկին` Ջեսիին, գտել են այգու տարածքում արնաշաղախ` ոտքի աճուկային մասում սուր մետաղական գործիքի հարվածից կտրվածքով: Կենդանուն ծանր վիճակում տեղափոխել էինք կլինիկա, որտեղ նա ստացել է բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայությունները և գտնվել անասնաբույժի հսկողության տակ։ Երբ շանը տարել է  այգի, նրան է մոտեցել ոմն Էդգար, հարբած և ոչ ադեկվատ վիճակում, իր հղի կնոջ և երեխայի հետ: Անպատվել, հայհոյել և սպառնալցել է, որ կվերացնի Արմինեին՝ այգու շների հետ միասին: 

«Ես փորձեցի շատ կիրթ բացատրել այս անձնավորությանը, որ թափառող շներին տանիցս չեմ բերել, բոլորիս Աստված է ստեղծել, և փողոցի կենդանին էլ մարդկանց պես ապրելու իրավունք ունի:

Փոխարենը, նա իր հղի կնոջ հետ միասին ինձ անպատվեցին, նա ասաց, որ ես դվառնյագա չեմ սիրում, տանս պիտբուլ եմ պահում, իսկ սրանք պառոդ չունեն, բոլոր փողոցի կենդանիներին պետքա քցեմ քացուս տակ, սատկացնեմ, էնքան փորին խփեմ, մինչև արգանդը թափի դուրս.... էս շունը 4 օր առաջ իմ էրեխու վրա հաչացելա արաաաա՜, լսում ես արաաաա...»,-գրել է կենդանասերը։ Այս բացատրության ընթացքում նա բռունցքով հարվածներ է ստացել։

Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել, մոտեցել են Պարեկային ծառայության ոստիկանները և ահազանգել հերթապահ ոստիկանություն: Հարբածը վերջին բառերով սկսել է վիրավորել, անպատվել նաև ոստիկաններին, շատ ագրեսիվ պահվածք ցուցաբերել, ինչի համար ձեռնաշղթաներով տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժանմունք՝ աղջկան ինձ հարվածելու, ինձ և ոստիկաններին հայհոյելու, հարբած վիճակում հասարակական զբոսայգում կարգը խախտելու, ինձ և իմ կյանքին սպառնալու համար: Միջադեպը արձանագրվել է ոստիկանությունում և հարուցվել է քրեական գործ: 

Կենդանասերը տեղեկացրել է նաև, որ Մանկական այգու տնօրենը բազմիցս սպառնացել է, որ բեռնատար մեքենայով կտեղափոխի և հեռու այլ տարածքում բաց կթողնի այդ շներին կամ կթունավորեն խոտածածկը` շներից ազատվելու համար:

Նա դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանին, «Դինգո» թիմին, բոլոր կենդանասերներին՝ աջակցելու այնտեղ բնակվող այս 4 անօգնական, անպաշտպան, չափազանց բարի շներին, որոնք ստերիլիզացված են, պատվաստված, խնամված և պարբերաբար ստանում են բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայությունները:«Առավել ևս, որ մի անչափահաս սպառնում էր գցել նրանց իր մոտոցիկլի տակ, քանի որ այգում մոտոցիկլ վարելիս (իր խոսքերով 60կմ/ժ) շները իրեն խանգարում են և ընկնում են իր մոտոցիկլի տակ»։