Իրանի դեմ պատերազմ չի լինի․ Դոնալդ Թրամփ

Իրանի դեմ պատերազմ չի լինի․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում ամերիկյան կողմից Իրանի դեմ ցամաքային ռազմական միջամտության հարցը, սակայն վստահ է, որ Վաշինգտոնն ունի ռազմական ուժի առավելություն։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը ասել է Fox Business հեռուստակայանի հետ զրույցի ընթացքում։ Հարցին, թե արդյոք կլինի պատերազմ Իրանի դեմ, ԱՄՆ նախագահը ասել է՝ «Հույս ունեմ, որ ոչ։ Սակայն եթե ինչ որ բան լինի մենք հաղթող կլինենք»։ Ապա մանրամասնել է, որ Իրանում հիմա վիճակը աստիճանաբար լարվում է, սղաճը հասել է 60 տոկոսի, մարդիկ չունեն ոչինչ ուտելու եւ դուրս են գալիս փողոցներ։ Սա, ըստ Թրամփի, նշանակում է, որ սանկցիաները գործում են որ այս իրավիճակում իրանական ղեկավարությունը պետք է խելամտություն ցուցաբերի։