Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվն աճում է

Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվն աճում է

Թուրքիայում՝ Մարմարա ծովի շրջանում գրանցված երկրաշարժից տուժածների թիվը հասել է 68-ի։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ավելի վաղ հաղորդվում էր 35 տուժածի մասին։

Նշվում է, որ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, զոհերի մասին տեղեկություններ չկան։

Ստորգետնյա ցնցումների հարակից շրջանների, այդ թվում՝ Բոլուի և Դուզչէի կրթօջախներում դասապրոցեսը հետաձգվել է։