Ինչ բջջային հեռախոս է օգտագործում Պուտինը

Ինչ բջջային հեռախոս է օգտագործում  Պուտինը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգտագործում է բջջային հեռախոս, եւ եթե այո, ապա ինչ ֆիրմայի։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, Պեսկովը ասել է, որ Պուտինը բջջային հեռախոս չի օգտագործում, իսկ ինֆորմացիայի ստացման բազմաթիվ ձեւեր կան, որոնք կիրառվում են Կրեմլի աշխատակազմի համար, նրան օրվա իրադարձությունների թարմ պատկերն ապահովելու համար։ Պեսկովը նկատել է, որ Պուտինը կարող է նաեւ ինքնուրույն համակարգչով մուտք գործել ինտերնետ եւ տեղեկանալ վերջին նորություններին։ Պեսկովը նաեւ ասել է, որ Կրեմլում շարունակում են օգտվել փակ կապի միջոցներից։