Գողացել են 300 հազար ռուբլի կազմող խնայողությունները

Գողացել են 300 հազար ռուբլի կազմող խնայողությունները

Մոսկվայի 101-ամյա բնակչությունից գողացել են 300 հազար ռուբլի գումար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Զառամյալ կինը ապրում է մոսկովյան Չերտանովոյի շրջանում, որտեղ էլ ահազանգ է հնչել դեկտեմբերի 14-ին գողության հետ կապված։ Ըստ դեպքի նյութերի, այդ օրը ինչ որ անծանոթ կին է եկել տարեց կնոջը, ներկայացել որպես տեղի Վետերանների խորհրդի աշխատակցուհի, երկար զրուցել կնոջ հետ եւ հեռացել, իսկ երբ հեռացել է, կինը նկատել որ որ 300 հազար ռուբլի իր խնայողությունները չկան, ինչի համար էլ դիմել է ոստիկանություն։ Ներկայումս ոստիկանները պարզում են առեղծվածային անծանոթուհու ինքնությունը եւ դեպքի մյուս մանրամասները։