Ռուսական սպառազինությունները կտեղակայվեն Անկարայի մոտ

Ռուսական սպառազինությունները կտեղակայվեն Անկարայի մոտ

Թուրքիայի կողմից ձեռք բերված ռուսական Ս-400 հրթիռային համալիրները տեղակայվելու են Անկարայից հյուսիս արեւմուտք գտնվող Աքընջի բազայում։ Այս մասին հայտնում է Yeni Şafak պարբերականը։ Նշենք, որ Աքընջի ռազմակայանը գտնվում է Անկարայից 40 կմ հեռավոության վրա։ Ենթադրվում է որ այս ռազմակայանը կլինի գլխավոր կենտրոնը ռուսական ՀՕՊ համակարգերի տեղակայման համար եւ այստեղից են համակարգերը հարկ եղած դեպքում ուղարկվելու այլ բազաներ եւս։ Նշենք, որ այս տարի 100 թուրք զինվորական կմեկնի Ռուսաստան՝ սովորելու համար ուսուցում Ս-400 համակարգերը շահագործել կարողանալու համար։