Նորվեգիայում բացվել է ստորջրյա ռեստորան

Նորվեգիայում բացվել է ստորջրյա ռեստորան

Նորվեգիայում բացվել է Եվրոպայի առաջին ստորջրյա ռեստորանը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Ռեստորանը գտնվում է Նորվեգիայի ամենահարավային հատվածում եւ ներկայացնում է իրենից վիթխարի բետոնե խողովակ, որը գնում է ջրի տակ։ Ռեստորանը կոչվում է Under, որը նորվեգերեն նշանակում է «հրաշք»։ Նախագիծը մշակել է Snoehetta ճարտարապետական գրասենյակը, որը նաեւ նախագծել է Օսլոյի օպերային թատրոնը եւ Նյու Յորքում գտնվող սեպտեմբերի 11-ի հիշատակին նվիրված թանգարանը։ Ռեստորանի շինարարության մեջ օգտագործվել է խիտ բետոն եւ համարյա մեկ մետր հաստության ապակի։ Ռեստորանի տարածքը կազմում է 495 քառ․ մետր։ Մեծ սրահը կարող է ընդունել մինչեւ 40 մարդ, իսկ ահա նախապես սեղանիկները պատվիրվել են արդեն 4000 մարդու համար։ Խոհանոցը ծովամթերային է։