Շիրիմները պղծելու դեպքով ինքնադատաստանի կոչեր են հնչում

Շիրիմները պղծելու դեպքով ինքնադատաստանի կոչեր են հնչում

Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքը զայրացրել է հանրությանը։ Սոցիալական ցանցերում, մասնավորապես, կոչեր են հնչում` ուղղված ոստիկանությանը՝ անհապաղ գտնել կատարողներին, պատժել օրենքի ողջ խստությաբ։

Նաեւ կարծիք էր հնչել, որ, եթե ոստիկանությունը այս հարցում ձախողի, ապա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պետք է հրաժարական տա։ Այս ամենի ֆոնին հայտնվել են մարդիկ, որոնք ուզում են ինքնադատաստան տեսնել։ Արթուր Բունիաթյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, որը հետախույզ է, հետախույզ վետերանների միության անդամ, գրել է․«Խնդրանք ազգին, եթե որեւէ մեկը տեղյակ է Եռաբլուրում կատարված սրբապղծության պահով՝ ո՞վ է, ի՞նչ է, հայտնեք մեզ, օրենքին պետք չի ասել»։ Այնուհետեւ Բունիաթյանն արդեն գրառման մեկնաբանություններում ասում է, թե օրենքը նման հարցերում անզոր է, եւ որ ստույգ տեղեկության համար խոստանում են մեծ պարգևատրում։