Ստյոպա Սաֆարյանի նշանակումից հետո անդամները լքում են ՀԽ-ն

Ստյոպա Սաֆարյանի նշանակումից հետո անդամները լքում են ՀԽ-ն

Երեկ վարչապետի առաջարկությամբ կառավարությունը Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Ստյոպա Սաֆարյանին,  այսօր արդեն հանրային խորհրդի շարքերը լքել են Լարիսա Ալավերդյանը, որը քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողվի նախագահն է և  ՀԽ անդամ Հարություն Մեսրոպյանը: ՀԽ անդամները պատճառաբանել են, որ չեն ուզում աշխատել նորանշանակ նախագահի հետ:

Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Ստյոպա Սաֆարյանին քաղաքականապես չեզոք անձ չի համարում, նա իշխանության ջատագով է և չի կարող անկախ փորձագիտական խորհրդատվություն ապահովել: Ալավերդյանի խոսքով' Սաֆարյանին նշանակելով վարչապետը Հանրային խորհուրդը ցանկանում է դարձնել իշխանությանը ենթակա մարմին:Նշենք, որ Սաֆարյանի նշանակման հետ համամիտ չեն նաև ՀԽ այլ անդամներ, և չի բացառվում, որ շուտով այլ հրաժարականներ լինեն: