Դոն Պիպոյի՞ց են վրեժ լուծում նրա տան մոտի նոր գերեզմաններով 

Դոն Պիպոյի՞ց են վրեժ լուծում նրա տան մոտի նոր  գերեզմաններով 

Էջմիածնի բնակչից տեղեկացանք, որ վերջերս մի քանի հուղարկավորում է տեղի ունեցել Էջմիածին վարչական շրջանի գյուղատնտնտեսական հողերի վրա՝ Արթուր Ասատրյանի տան հարևանությամբ։ Սա էլ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի վրեժն է թերևս Արթուր Ասատրյանից։  Նշենք, որ գյուղատնտեսական հողերն էլ կարտոֆիլի ցանքսատարածքներ են։ Ինչպես տեղեկացանք՝ նոր գերեզմանների համար բնակիչներին հարազատները 300-ական դոլարներ են տվել։  «Հրապարակը» փորձեց կապ հաստատել Էջմիածնի քաղաքապետի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Խոսեցինք նրա տեղակալ Արսեն Պետրոսյանի հետ։ Վերջինս նախ ասաց, որ ոչ մի նոր գերեզմանի մասին տեղյակ չէ, ապա ավելացրեց․ «Մենք էդտեղ ունենք հին գերեզմաններ, էդ վայրում՝ Ձեր նշած, էդ տնից էս կողմ, բայց գերեմանատունը փակված է»։

Հարցրեցինք՝ հնարավոր՞ է, որ հին գերեզմանի տարածքում, հին գերեզմանների կողքին, վերջերս այնուամենայնիվ, նոր թաղումներ են եղել։ Փոխքաղաքապետն ասում է․«Չգիտեմ, ախր, չէմ էլ պատկերացնում։  Ինչ-որ մի բան թեթև հիշում եմ նախկինից, երբ էդ հին հատվածից դուրս էին թաղել»։