Հարձակում է տեղի ունեցել լրագրող Անի Գևորգյանի վրա

Հարձակում է տեղի ունեցել լրագրող Անի Գևորգյանի վրա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լրագրող Hripsime  Jebejyan-ը հայտնում է, որ հարձակում է տեղի ունեցել լրագրող Ani Gevorgyan-ի վրա:

Ըստ լրագրողի, հարձակվողը նույն անձն է, ով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո սոցցանցային իր էջում տեղադրել է լրագրողի լուսանկարը և հասցեական սպառնացել հանդիպելու դեպքում մարմնական վնասվածքներ հասցնել:

Հռիփսիմե Ջեբեջյանն այդ առթիվ դիմել է իրավապահ մարմիններին: Իրավապահ մարմինները, բնականաբար, այս ընթացքում որևէ քայլ չեն ձեռնարկել կանխելու ենթադրյալ հանցագործության իրականություն դառնալը:
Եվ ահա, այսօր, Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ լրագրողների հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձը փորձել է կյանքի կոչել իր սպառնալիքները:

Դատելով փաստից, որ Նիկոլ Փաշինյանին անհարմար հարցեր տվող լրագրողներին սպառնացողները մասնակցում են իշխանական թեկնածուի քարոզարշավին, կարող ենք հիմնավոր կերպով ենթադրել, որ լրագրողների դեմ անգամ ֆիզիկական հաշվեհարդներների կոչերով արշավներն ուղորդվում են հենց իշխող ուժի կողմից:
Իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում լրագրողներին: Պատրաստ եմ օգնել ցանկացած հարցում: