190 մարդ թունավորվել է ջրից

190 մարդ թունավորվել է ջրից

Արաբական Միացյալ Էմիրություններում 190 մարդ թունավորվել է խմելու ջրից։ Դեպքը տեղի է ունեցել Աջմանեի բնակելի համալիրներից մեկում։ Մարդիկ դիմել են հիվանդանոց թունավորման ախտանշաններով եւ պարզվել է, որ նրանք թունավորվել են մատակարարված խմելու ջրից։ Այս մասին հայտնում է Աջմանեի ոստիկանությունը։ Երկու օրում հատկապես գանգատները շատ են եղել Horizon Towers բնակելի համալիրց։ Տուժածների վիճակը գնահատվում է կայուն։ Ներկայումս այդ շրջանում իրականացվում են խմելու ջրի լրացուցիչ մաքրման աշխատանքներ։