Լուկաշենկոն խոսել է ռուս-բելառուսական հարաբերություններում եղած խնդիրների մասին

Լուկաշենկոն խոսել է ռուս-բելառուսական հարաբերություններում եղած խնդիրների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մինչ Բելառուսի եւ Ռուսաստանի միավորման մասին խոսելը նախ պետք է երկու կողմն էլ լուծի երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները։ «Եկեք վերացնենք բոլոր խնդիրները, որոնք առկա են, ապա միայն խոսենք միավորման մասին»,- հայտարարել է Լուկաշենկոն լրագրողների եւ հանրային գործիչների հետ Մինսկում ունեցած հանդիպման ժամանակ։ Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանում հատկապես կառավարությունը դեռեւս այս ճանապարհով ընթանալու պատրաստ չէ։ Բելառուսի ղեկավարը հիշեցրել է, որ թեեւ ռուս-բելառուսական աշխատանքային խումբ է ստեղծվել, սակայն դեռ պարզ չէ, թե ռուսական կողմը երբ կուզենա աշխատել, իսկ իրենք պատրաստ են սկսել թեկուզ վաղը, փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։