2018 թվականը ինձ համար խելահեղ տարի էր. Կոտայքի մարզպետ

2018 թվականը ինձ համար խելահեղ տարի էր. Կոտայքի մարզպետ

«Հրապարակի»  հարցերին պատասախանում է Կոտայքի մարզպետ՝  Ռոմանոս Պետրոսյանը:

 
-Պարո´ն Պետրոսյան, Նոր Գեղիում կրքերը չեն հանդարտվում: Ինչպիսի՞ հանգուցալուծում կտրվի այս ամենին, եւ  ստուգումների արդյունքում ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել: 

Ամեն ինչ հանդարտ է այս պահին, համայնքում կյանքը բնականոն հունով հոսում է, երեկ նույնիսկ գյուղամիջում Տոնածառի լույսերն են վառել հանդիսավոր ամանորյա միջոցառումով։ Գյուղապետարանում աշխատում է ՊՎԾ֊ն, իսկ դանակահարության դեպքով քրեական գործ է հարուցված Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունում հետաքննություն է իրականացվում, մեծաթիվ անձիք ցուցմունքներ են տվել։ Ավելացնեմ նաև, որ արտահերթ ՏԻՄ ընտրությունը կառավարության որոշմամբ փետրվարի 17֊ի է նշանակված։

-Պատրաստվում եք  չեղարկել Նոր Գեղիի նախկին գյուղապետի անունով կոչված փողոցը ու երաշժտական դպրոցը: Ի՞նչ կարգով եք  չեղարկելու: 

Անվանափոխության հետ կապված պիտի նշեմ, որ օրենքով սահմանված կարգով, եթե ավագանին 1֊ամսյա ժամկետում որոշում չկայացրեց, դիմելու ենք դատարան դատական կարգով որոշումը չեղարկենք։

-Խոստացել էիք, որ մարզպետարանի  2-րդ հարկում գրադարան կլինի, կյանքի կոչվե՞ց այն: 

Մարզպետարանի շենքում 2֊-րդ հարկում գրադարանի ուղղությամբ նախագծային աշխատանքներն իրականացվել են, և այժմ սփյուռքի մեր կապերով աշխատանքներ ենք տանում հանգանակություն կազմակերպելու, քանի որ այն և նմնատիպ բազմաթիվ նախագծեր, ինչպես հայտարարել ենք, իրականություն ենք դարձնելու նվիրատվությունների շնորհիվ, այլ ոչ թէ համայնքային կամ պետական բյուջեի հաշվին, ինչը խելամիտ չի լինի բնականաբար այս փուլում դեռևս։


-Մարզպետարանի աշխատակիցները 13-րդ աշխատավարձ ստացե՞լ են, տոնական միջոցառում եղե՞լ է, եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել դրա վրա:

Մարզպետարանի աշխատակազմը հաշվետու տարվա աշխատավարձային ֆոնդի խնայողությունների հաշվին 80-֊ից 100  տոկոսի չափով պարգևավճար է ստացել։ Ամանորի համեստ խնջույք արել ենք աշխատակազմով, բացառապես մեր անձնական միջոցներով՝  ղեկավար կազմի հաշվին։

-Համայնքներում հայտնաբերվել են ապօրինի կառուցապատումներ եւ խախտումներ, եւ համայնքի ղեկավարների նկատմամբ որքա՞ն վարչական տույժ կկիրառվե՞ն

Ստուգումներն իրականացրել ենք մարզի 7 համայնքներով՚ թվով 13 բնակավայրերում։ Հիմնականում ապօրինի կառուցապատումների հետ գործ ունենք գյուղնշանկության հողերի վրա, ինչպես նաև համայնքնային նշանակության հողերին։ Այդ համայնքապետերը կենթարկվեն վարչական տույժերի՝ 150 հազար ՀՀ դրամ տուգանքի տեսքով, քանի որ իրենք իսկ հանդիսանում են ապօրինի կառուցապատման և հողազավթման դեմ կանխարգելիչ և վերահսկող թիվ մեկ իրավասու անձը։

-Ինչպիսի՞ն էր 2018թվականը  Ձեր համար:

2018 թվականն ինձ համար խելահեղ տարի էր. թավշյա հեղափոխություն,  ամբողջական իշխանափոխություն,  արտահերթ ԱԺ ընտրություններ: «Իմ Քայլը» ֆիքսեց աննախադեպ վստահության քվե, որը նաև լրջագույն պատասխանատվությաան չափաբաժին է ենթադրում, ինչպես նաև հանրապետությունում 6-րդ ռեյտինգային արդյունքն արձանագրեցի նաև ես:  Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ և դարձյալ աննախադեպ վստահության քվե։ Եվ այդ ամենի քաղաքական պատասխանատուն իմ սիրելի ՔՊ կուսակցությունն է, իմ հոգեզավակը, որի համահիմնադիրն ու վարչության անդամ եմ նաև ինքս։