Քոչարյանի գույքի վրա կալանք չի դրվի․ վերաքննիչը մերժեց դատախազության բողոքը

Քոչարյանի գույքի վրա կալանք չի դրվի․ վերաքննիչը մերժեց դատախազության բողոքը

Վերաքննիչ դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։   Նիստին ներկա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դատարանը լսեց բոլոր կողմերին և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Դատարանը մերժեց դատախազության բողոքը․ Ռոբերտ Քոչարյանի գույքի կամ հաշիվների վրա կալանք չի դրվի։