Բոլոր մարզիկների երազանքը դա է, այս առումով շատ եմ ափսոսում, բայց ոչինչ չենք կարող անել

Բոլոր մարզիկների երազանքը դա է, այս առումով շատ եմ ափսոսում, բայց ոչինչ չենք կարող անել

«Ափսոսում եմ, որ օլիմպիական քաշային կարգում չեմ: Բոլոր մարզիկների երազանքը Օլիմպիական խաղերին մասնակցելն է, այդ հաճույքը զգալն է: Այս առումով ափսոսանքս շատ մեծ է, բայց ոչինչ չենք կարող անել, այսպես է դասավորվել»:

Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոնների դիմավորման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը։

«Եվրոպայի առաջնությունում հաճելի էր երկու հայի մրցակցությունը: Իհարկե հաճելի էր, որ երկու հայ մարզիկ կանգնում են պատվո հարթակին։ Շատ հաճելի զգացողություն էր։ Առաջիկա նպատակս դեկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է»,- ասել է Մկրտչյանը։