«Հրապարակ». Գերիների վերադարձի հարցում ամենամեծ ներդրումն ունեցել է Սիրանուշ Սահակյանը

«Հրապարակ». Գերիների վերադարձի հարցում ամենամեծ ներդրումն ունեցել է Սիրանուշ Սահակյանը

Երեկ նախ ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հայկական պաշտոնական աղբյուրները հաղորդեցին, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնում վերջին ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված 17 զինծառայողի:

Ապա ՀՀ ՊՆ-ն հրապարակեց վերադարձող ռազմագերիների անունները, Նիկոլ Փաշինյանն իր երախտագիտությունը հայտնեց ԱՄՆ-ին` գերիների վերադարձն ապահովելու համար: Իսկ հայ իրավապաշտպանները շեշտում էին, որ ով ինչքան էլ փիառվի գերիների թեմայով, նրանց վերադարձի հարցում ամենամեծ ներդրումն ունեցել է իրավաբան Սիրանուշ Սահակյանը: