Հանդիպել են Վլադիմիր Զելենսկին եւ Իլհամ Ալիեւը

Հանդիպել են Վլադիմիր Զելենսկին եւ Իլհամ Ալիեւը

Բաքվում տեղի է ունեցել Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Հիշեցնենք, որ Զելենսկին երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։

Հիշեցնենք, նաեւ, որ ուկրաինական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, նախապես Զելենսկին մտադիր է եղել այցելել Երեւան եւ Թբիլիսի նաեւ, սակայն հետո մտափոխվել է Վրաստանում տիրող քաղաքական անկայուն վիճակի պատճառով։