«Սատանայի կոլցո»` Արմավիրում. մեքենաները ջարդվում են (լուսանկարներ)

«Սատանայի կոլցո»` Արմավիրում. մեքենաները ջարդվում են (լուսանկարներ)

Արմավիր քաղաքի «կարմիր» անունը ստացած կամուրջ չհասած` կազմակերպվել է շրջանաձև երթևեկություն, որն, ըստ վարորդների «սատանայի կոլցո» է։

Մեզ դիմած վարորդներից մեկը պատմեց, որ որոշ ժամանակ առաջ կառուցել են բետոնե պատնեշներ, այնուհետեւ այն քանդել։ Քանդման հետևանքով առաջացել են փոսեր, անտեղյակ վարորդների մեքենաները հայտնվում են դրանց մեջ` ջարդելով մեքենաները. «Էս նոր ստեղծած կալցոյի պատճառով 24 ժամ խցանում ա, մի քանի օր առաջ էլ շտապ օգնության մեքենան էր հայտնվել խցանման մեջ, չէր կարում առաջ շարժվեր։ Աչքիս առաջ էլ մի հատ Նիվա ընկավ փոսերի մեջ` թռվռալով»։

Արմավիրի ներկայիս մարզպետ Դավիթ Խուդաթյանը «Հրապարակ»–ի հետ զրույցում ասաց, որ, այո, այդ հարցում խնդիր կա, ինքը տեղյակ է։

Ապա ավելացրեց, որ շուտով հարցը կարգավորվելու է։

.