Բաքուն սպանված է թաքցրել

Բաքուն սպանված է թաքցրել

Փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն այցելել է Ադրբեջան: Երկու պետությունների ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստին նա ասել է, որ Աստծուց հոգու հանգստություն է խնդրում նախօրեին զոհված Իբրահիմի եւ եւս մեկ այլ զինվորի հոգու համար: Փետրվարի 24-ին Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը հաղորդել էր Գուշչ-Այրում գյուղի ուղղությամբ մեկ ադրբեջանական զինծառայողի մահվան մասին:

Մինչդեռ, ինչպես երեւում է, Թուրքիայի նախագան Աստծուց հոգու հանգստություն է խնդրել սպանված երկու ադրբեջանցի զինծառայողի համար: Կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանը թաքցրել է զինծառայողի մահը, եւ Էրդողանը պարզապես գաղտնիք է բացահայտել: