Նա մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում․ Դեմիրճյանը՝ Նաիրի Հունանյանի մասին

Նա մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում․ Դեմիրճյանը՝ Նաիրի Հունանյանի մասին


Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերից այն ժամանակվա ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը՝ նշելով, որ դրա համար թեև որոշում չկա, բայց  կա հանրային մեծ պահանջ:

«Նույնիսկ 20 տարի անց լիարժեք բացահայտման հասարակական պահանջն էլ ավելի է ուժեղացել այն պատճառով, որ ժողովուրդը տեսնում է՝ նոր իշխանությունը բացահայտում է պետության դեմ կատարած հանցագործությունները, ունի քաղաքական կամք, կաշկանդված չէ, և ժողովուրդը հույս ունի՝ իշխանությունը կանդրադառնա նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագորությանը»,- կարծում է Դեմիրճյանը։

Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբավորման պարագլուծ, ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատման մասին դիմումին, Դեմիրճյանն ասել է. «Ուզում է՝ դիմում գրի, ուզում է՝ խոսի, ուզում է՝ չխոսի, նա մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում, պետք է նստի, կան հանցագործություններ, որոնք չեն ներվում»։