Ինտերնետային գնումները հեշտացնո՞ւմ, թե՞ բարդացնում են կյանքը

Ինտերնետային գնումները հեշտացնո՞ւմ, թե՞ բարդացնում են կյանքը

Առցանց պատվերներ իրականացնելն աստիճանաբար տարածվում է գործունեության տարբեր ոլորտներում: Այժմ Հայաստանում կան բազմաթիվ առցանց խանութներ, որտեղ հնարավոր է պատվիրել ինչպես հագուստ, տնտեսական իրեր, այնպես էլ սնունդ: Եթե մինչ այսօր մարդիկ վախենում էին գնումներ կատարել առանց մթերքները տեսնելու, շոշափելու, ապա հիմա նախընտրում են պարզապես պատվիրել և խնայել ժամանակը,  ունենալ ընտրության լայն հնարավորություն, օգտվել տարատեսակ զեղչերից, խուսափել հերթերից և այլն: 
Առցանց խանութի առավելությունների, հնարավորությունների, դրական և բացասական կողմերի մասին զրուցել ենք www.1shop.am խանութի տնօրեն Վահե Սաֆարյանի հետ:

- Վահե, ինտերնետային գնումները հեշտացնո՞ւմ, թե՞ բարդացնում են կյանքը:

- Իրականում ինտերնետային գնումները ավելի հեշտացնում են մեր կյանքը, որովհետև ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է, իսկ առցանց պատվիրելը օգնում է խնայել և ճիշտ կառավարել այն: Դու կարող ես լինել աշխատավայրում, տանը կամ ցանկացած այլ վայրում պատվիրել այն, ինչ քեզ անհրաժեշտ է միևնույն ժամանակ հասցնել կատարել մեկ այլ աշխատանք, որը կարող էր տուժել խանութ գնալու պատճառով կամ հակառակը: Սա օնլայն խանութների, թերևս ամենամեծ դրական կողմն է:

- Ի՞նչ է 1shop.am-ը և ինչպե՞ս է ստեղծվել  այն:

- Առաջին հերթին պետք է նշեմ, որ ես հանդիսանում եմ Armcoding ընկերության տնօրենը, որը զբաղվում է կայքերի, լոգոների պատրաստմամբ և սպասարկմամբ, մատուցում է վեբ դիզայնի, ինչպես նաև SMM ծառայություններ: Armcoding ընկերության հիմնադիրը Էդմոնդ Առաքելյանն է, ով մոտավորապես 3 ամիս առաջ ներկայացրեց 1shop.am-ը ստեղծելու գաղափարը, որը  համընդհանուր քննարկումների արդյուքնում իրականաություն դարձավ: Խանութը Armcoding ընկերության պրոյեկտներից մեկն է:

-Ինչպիսի՞ տեսականիներ են առաջարկվում, որոնք հնարավոր է պատվիրել 1shop.am հարթակի միջոցով:

-1shop.am-ը կայք է, որտեղից կարող եք պատվիրել մսամթերք, կաթնամթերք, մրգեր, բանջարեղեն, խորովածի տեսականի, ձկնեղեն և կիսաֆաբրիկատներ: Ճիշտ է, մեր օրերում օնլայն խանութները, որոնք սնունդ են առաքում, շատ են, սակայն 1shop.am-ի գլխավոր նպատակն է սպառողին մատուցել միայն թարմ և որակյալ մթերք: Դրանով է պայմանավորված հենց այն, որ մենք առաքում ենք  միայն առավոտյան ստացած թարմ մթերքներ: Գները համարժեք են շուկայականին, նույնիսկ կան մթերքներ, որոնք մեզ մոտ ավելի մատչելի են, քան խանութում: Կարևոր առավելություն եմ համարում  նաև այն, որ մեզ մոտ առաքումն իրականացվում է անվճար:

-Ինչպե՞ս կարելի է պատվերներ իրականացնել:

-Ուսումնասիրելով շուկան, ինչպես նաև սպառողների կարիքները, փորձել ենք կայքը ստեղծել այնպես, որ հաճախորդները հեշտությամբ  պատվերներ կատարեն: Դրա համար կան մի քանի տարբերակները: Էլեկտրոնային հասցեի, ֆեյսբուքի միջոցով կարող են գրանցվել կայքում: Ի դեպ, գրանցվելով կայքում ստանում են 10.000դ. բոնուս, որը կարող են օգտագործել գնումներ իրականացնելիս: Կայքում կա նաև «Զանգի» կոճակը, որը նույնպես հեշտացնում է պատվերի իրականացման գործընթացը: Հարկավոր է միայն սեղմել կոճակն ու թողնել հեռախոսահամարը, մեր աշխատակիցները կարճ ժամանակում հետադարձ կապ են հաստատում պատվիրատուի հետ: Պատվերներ կարող են իրականացնել նաև առանց գրանցվելու, պարզապես զանգահարելով կամ գրելով մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին: Ինչպես հասկացաք բազմաթիվ տարբերակներ կան, որոնք մեր հաճախորդներին ընտրության հնարավրութուն են տալիս և ստեղծում հարմարավետություն:

-Վճարային ի՞նչ համակարգեր են գործում:

-Այս պահին վճարումներն իրականացվում են կանխիկ կամ բանկային քարտերի միջոցով:  

-Որտեղի՞ց են առաքվում մթերքները, ինչպե՞ս է պահպանվում դրանց թարմությունն ու որակը:

-Մենք առաքում ենք խանութից միայն օրվա մթերքներ: Դրանք միշտ թարմ են: Եվ հենց դրանով էլ 1shop.am-ն առանձնահատուկ է: Բացի դրանից խանութն առանձնանում է մատչելիությամբ: Ցածր գներից և մշտապես առաջարկվող զեղչերից բացի մենք 1000, 2000, 5000 և 10.000 դրամ բոնուս քարտեր ենք նվիրում մեր հաճախորդներին:

Զրույցի վերջում 1shop-ի տնօրենը նշեց, որ առաջիկայում կավելանան նոր մթերքներ, ինչպես նաև տնտեսական ապրանքներ: Կլինեն նաև բազմաթիվ այլ  նորություններ, որոնց մասին այս պահին նախընտրում է չբարձրաձայնել:

Ալվարդ Հարությունյան