Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։
ԲՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է` սա քաղաքական հետապնդում է, իշխանությունները հակադարձում են` սա մաքուր իրավական գործընթաց է:
Կարծիքներ