Նիկոլի համար հայ ժողովուրդը միջոց է․․․

Նիկոլի համար հայ ժողովուրդը միջոց է․․․

Ինչքան էլ ցավալի լինի, պիտի խոստովանել, որ մենք միջոց ենք Նիկոլ Փաշինյանի  համար։ Մեր միջոցով է նա հասել այն ամենին,  ինչի համար հիմա բողոքում, ընդվզում ենք։ Մեր միջոցով է ինչ որ անհայտ ծագման մի խմբի պատգամավորներ դարձրել։ Պատգամավորի անունն անգամ չիմանալով, քվեարկել տվել նրա   օգտին։ Մեր միջոցով է դետալ- դետալ քանդել երկիրը, Արցախը հանձնել թշնամուն, Հայաստանի դարպասները բացել։ Կանտը մի լավ բան է ասել՝ «Վարվի՛ր այնպես, որ մարդը քեզ համար լինի նպատակ, այլ ոչ թե միջոց»։  Նիկոլ Փաշինյանի համար հայ ժողովուրդը, նրա խնդիրները լուծելը, նրա ցավին դարման անելը նպատակ չի եղել ։

Այն միջոց է եղել, որի միջոցով իրականացրել է իր անհագուրդ ցանկություններն ու այն ծրագրերը, որ անդիմադիր կատարում է։ Եթե յուրաքանչյուրն իր մեջ մտածի, որ իր լռությամբ, անտարբերությամբ , անարդարության համակեպմամբ  դառնում է այն անշունչ գործիքը, որն  օգտագործվում է իր, երկրի դեմ,այդպես անտարբեր չի լինի․․․ Եթե յուրաքանչյուրը չասի՝ դե ես ի՞նչ անեմ, խաբվեցի, այդպես չի լինի։ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերող յուրաքանչյուր մարդ ունի իր մեղքի բաժինը, և նա դա պիտի արտահայտի՝ ոչ թե կրկին ու կրկին սոցիալական տարբեր դրդապատճառներով օգտագործվելով, այլ վեր դասի իր արժանապատվությունը, վեր դասի երկրի շահը։ Եթե ես ձեզ ասեմ, որ մարդիկ այնքան պարզ գործիք են դարձել նրա ձեռքին, որ նա մանիպուլյացիոն մի քանի հնարքով հասնում է երկրի վերջնական կազմաքանդմանը, չեք պատկերացնի։ Նա մեզ «կուտ է տվել» Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա կտով ու անցել գործի։ «Մերժիր Սերժին», մանիպուլյացիայի պրիմիտիվ հնարքով ողջ պետական համակարգն ավերել է։ Եվ որպեսզի լավ մերժեիք, «Դուխով» հնարքն օգտագործեց ու մինչև այս կետը, ինչին տիրապետում ենք, ավերեց երկիրը։ Մեր մեծերը մի լավ խոսք ունեն։ Երբ ճաշի մեծ մասն ուտում ես, մնացած մասը դժվարանում ես ուտել, ասում են՝ «էշը կերալ ես, հաքվումը (պոչ )  տեմ ինգալ»։ Արցախը կերվել է, Հայաստանի կարևոր թիքաները կերվել, մնում պոչային մասը Այդ մասի համար Փաշինյանը գործի է դրել «խաղաղություն» մանիպուլյացիոն հնարքը, որպեսզի կարողանա էլի մեր միջոցով պոչը ուտի։