Տոկաևը պաշտոնապես դարձավ Ղազախստանի նախագահ

Տոկաևը պաշտոնապես դարձավ Ղազախստանի նախագահ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնապես վերընտրվել է նախագահական երկրորդ ժամկետով։ Նա հանրապետության ղեկավարն է լինելու առաջիկա յոթ տարիներին։

«Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վստահված բարձր պարտականությունները»,-երդմնակալության պաշտոնական արարողության ժամանակ ասել է Տոկաևը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Ղազախստանում անցկացվել են արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք նախաձեռնել էր անձամբ Տոկաևը։ Նրա հրամանագրի համաձայն՝ հաջորդ յոթնամյա նախագահական ժամկետը վերջինն է լինելու Տոկաևի համար․ այդպիսով՝ նա վերընտրվելու իրավունք չի ունենա։