Կովն ունի մոտ 2 մետր հասակ

Կովն ունի մոտ 2 մետր հասակ

Ավստրալիայում յոթնամյա կով է հայտնաբերվել, որը ունի ոչ ավել, ոչ պակաս, քան 194 սմ հասակ եւ իր հասակով կարող է չափվել հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հետ, ում հասակը 198 սմ է։ Այս մասին հայտնում է tjournal պարբերականը։ Նայքերս անունով կովն այժմ համարվում է Ավստրալիայի ամենախոշոր կովը։

Այն բանից հետո, երբ անասունի լուսանկարները հայտնվել էին սոցկայքերում ու լրատվամիջոցներում, անասունի տերը՝ Ջոֆ Պիրսոնը, լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իրականում Նայքերսը կով չէ, այլ՝ կռտած ցուլ։ Պիրսոնը մանրամասնել է, որ իր հասակի շնորհիվ նրան պահել են ու սպանդանոց չեն ուղարկել։

Ներկայումս Նայքերս ապրում է Պիրսոնի ֆերմայում, մնացած կովերի հետ միասին։ Ջոֆ Պիրսոնը նաեւ դժգոհել է, որ իրեն չափազանց շատ են անհանգստացնում՝ խնդրելով պատմել Նայքերսի մասին եւ կտրում են ամենօրյա աշխատանքից։