Պատանի հայ կարատեիստը ռեգիոնալ առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր 

Պատանի հայ կարատեիստը ռեգիոնալ առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր 

Ռուսաստանի Անապա քաղաքում տեղի է ունեցել ՌԴ Հարավային դաշնային օկրուգի Սինկյեկուսինկայ ոճի կարատեի ամենամյա առաջնությունը։

Մասնակցել են Ռուսաստանի հարավը ներկայացնող մարզիկները։ Նովոչերկասկ քաղաքի բնակիչ, ազգությամբ հայ, պատանի Անդրանիկ Գասպարյանը, ըստ տեղի մեդիա ռեսուրսների փոխանցման, դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր։