Ադրբեջանի զինդատախազի զառանցանքը՝ Հայաստանի հասցեին

Ադրբեջանի զինդատախազի զառանցանքը՝ Հայաստանի հասցեին

Անցած ժամանակահատվածում ANAMA-ի, Արտակարգ իրավիճակների նախարարության, ԿԽՄԿ-ի և այլ կառույցների մասնակցությամբ հայտնաբերված զանգվածային գերեզմաններից հանվել է 508 մարդու աճյուն:  Այս մասին «Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմանն ուղղված ազգային և միջազգային ջանքերի ավելացում» միջազգային համաժողովում ասել է Ադրբեջանի զինդատախազ Խանլար Վալիևը։

Նրա խոսքով, «Հայաստանի տարածքում կան Ղարաբաղյան Առաջին պատերազմի ժամանակ զոհվածների աճյունների թաղման վայրեր». 

«Բայց այսօր հայկական կողմը խուսափում է այդ վայրերի կոորդինատները փոխանցելուց։ 3890 մահացածներից միայն 120-ն է ադրբեջանական կողմին փոխանցվել Հայաստանի կողմից»։

Բացի այդ, հայկական կողմը դեռևս չի տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։ Այդ պատճառով էլ դժվար է պարզել մեր կողմից գրաված տարածքներում անհայտ կորածների գտնվելու վայրը։ Ադրբեջանում կարծում են, որ անհայտ կորածների մի մասը դեռ ողջ է և Հայաստանում շահագործվում է որպես ստրուկ»,-նշել է պաշտոնյան՝ ի ցույց դնելով իր վառ երևակայությունն ու հերթական առիթն օգտագործելով հայերին մեղադրելու համար։