Այ ոչխար, տավարի ցավ, խի ես սուտ խոսում. զոհվածի ծնողը՝ հրամանատարին (տեսանյութ)

Այ ոչխար, տավարի ցավ, խի ես սուտ խոսում. զոհվածի ծնողը՝ հրամանատարին (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում տեղի է ունենում սպա, 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի (Ջեբրայիլի) զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը: 

Նիստն ընթանում է գերլարված մթնոլորտում: Վահանյանի ցուցմունքի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները զայրացան. «Այ ոչխար, տավար, ինչի համար ես սուտ խոսում»: Կարգադրիչները դուրս հանեցին վիճաբանող ծնողներին: 

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020-ի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ մարտի ժամանակ ինքնակամ լքել է դիրքերը։

2020-հոկտեմբերի 9-ին Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի զինծառայողները (դատաքննության ընթացքում խոսվում է մինչև 400 զինծառայողների մասին, այդ թվում՝ զինվորների ու սպաների) տեղափոխել է Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի մարտական դիրքեր։ Հաջորդ օրը սկսվել է հարձակումը։

Մանրամասն՝ տեսանյութում