Բնակարանում հայտնաբերել են միլիարդատիրոջ դին․ ի՞նչ է հայտնի

Բնակարանում հայտնաբերել են միլիարդատիրոջ դին․ ի՞նչ է հայտնի

Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանում մահացած են գտել միլիարդատեր, «Սերվիս 77» առաքման ծառայության հիմնադիր Իգոր Կուդրյակովին: 

Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով իր աղբյուրներին։

63-ամյա գործարարի մարմինը հայտնաբերել են Կուդրինսկայա հրապարակում գտնվող բնակարանում։ 
Թերթի զրուցակիցը մանրամասնել է, որ գործարարը վերջին շրջանում հիվանդ է եղել։

«Ենթադրվում է, որ մահը վրա է հասել ուռուցքաբանական հիվանդությունից», — ասել է պարբերականի աղբյուրը:

Փաստի առթիվ ստուգումներ են սկսվել։

Հավելենք, որ Կուդրյակովը ժամանակին եղել է Մոսկվայի մարզի պետական բնակարանային տեսչության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը։