Տանը մեզ «շորերով ուտում» , Ալիևի դեմ «թազա հարս» է
Առաջին անգամ եմ լսում, որ երբ մարդ իր «բոստանն ամրացնում» կամ ցանկապատում է, իր շեմի դիմաց դիմաց շուն է կապում, որ գողը չմտնի ու թալանի, հարևանը «այազ- բայազ է անում»՝ վա՜յ տեսեք՝ շուն է բերել ու կապել, այգին ցանկապատել է, տանն էլ որսորդական հրացան է պահում, որ գողի վրա կրակի։ Էն էլ այն հարևանը, որ տարվա մեջ մի քանի անգամ զինված մտնում, Տան անդամներին կոտորում, Տունը թալանում, եղած- չեղածը հավաքում տանում, Տան կեսն էլ արդեն իրենով է արել։ Ադրբեջանի գոռգոռոցը, աղմուկը այդ հարևանի նման է՝ բա թե Հայաստանը Ֆրանսիայից զենք է բերում, որ իմ դեմ պատերազմ սկսի։
Նիկոլն էլ ոնց որ համր, չխոսկան լինի, Տանը մեզ սաղ- սաղ ուտում է, Ալիևի դեմ «թազա հարս է»։ Ադրբեջանին չի ասում՝ ես իմ տունն եմ անվտանգ դարձնում, որ չգաս՝ եղածին էլ մորթես ու արյունոտ բերանով, առանց պատասխան ստանալու՝ հեռանաս։ Այնպես է լռում, ասես մեզ սաղ- սաղ ուտողը չլինի, մեզ շորերով կուլ տվողը չլինի։ Խոսա, ինչու՞ ես լռում։ Արցախը խաղալիքի պես ձեռքիցդ առան, Հայաստանը մաս- մաս հոշոտում են, դու ի՞նչ ես արել, ի՞նչ ես վերցրել, ե՞րբ ես Ադրբեջանի թանին թթու ասել, որ մեր զենքից կամ ձեռք «բերած բահ ու եղանից է խոսում»։ Էդ որ Թուրքիան, Իսրայելը, նմանատիպերը բրնձի նման զենք են մատակարարում նրան, ինչու՞ մի անգամ էլ դու չես ասում՝ կարդաշ Ալիև, էս ի՞նչ խաբար է։
Արցախի օդը ամպի, մառախուղի նման, առանց մի լույսի շողի փակել ես․․․ Կամ կարդաշ Ալիև, որ մտքումդ չկա, իմ Տան վրա գաս, ինչու՞ է քեզ անհանգստացնում, որ իմ Տունը ցանկապատում եմ։ Խոսա, ինչու՞չես խոսում։ Հիմա ո՞նց հասկանանք, որ մինչև գետը մտնել բոբիկացել ես ՝ բա Ֆրանսիայի զենք, բա Հնդկաստանի զենք․․․ Դա մե՞զ ես տեղեկացնում, թե՞ Ալիևին։ Մեզ ես հանգստացնու՞մ, որ մենք էլ հրացան ունենք, թե՞ Ալիևին ես ասում, որ վախենա՝ չգա։ Նստատեղդ, ազգային ժողովը, որ պարսպապատել ես, ինչի՞ համար ես պարսպապատել։ Որ թիկնապահների անտառով, դիպուկահարներով շրջում ես, ինչու՞ մի անգամ մեզ չես ասում, թե ինչու ես այդպես շրջում։ Բա ժողովուրդն է քեզ ընտրել, ինչու՞ ես վախենում, հո քեզ թշնամի՞ չի քեզ ընտրած ժողովուրդը։ Ինչու՞ ժողովրդին մի անգամ չես տեղեկացնում, թե այդ անվտանգության «զոնծիկներդ» ու նմանատիպ բաները որտեղի՞ց ես բերել՝ Ֆրանսիայի՞ց, թե՞ Հնդկաստանից։ Բայց զենքը, դեռ տեղ չհասած, դեռ գետը չմտած,«նասկիներդ հանում ես»։ Որ լռում ես, այդտեղ էլ լռի, համբերի ապրանքդ տեղ հասնի, նոր առևտուր արա։
Կարծիքներ